Մետաստազը (հուն. μετάστασις, տեղափոխություն, դիրքի փոփոխություն ) ախտաբանական պրոցեսի առանձին երկրորդային օջախն է, որն առաջացել է հիվանդության առաջնային օջախից էթիոլոգիկ գործոնի (օրինակ` ուռուցքային բջիջներ, մանրէներ) հյուսվածքներով տեղափոխման շնորհիվ:Մետաստազների առաջացումը դիտվում է որպես հիվանդության տարածման կամ բարդությունների առաջացման հնարավոր տարբերակ: Դեպքերի մեծամասնության ժամանակ մետաստազ հասկացությունը վերաբերվում է չարորակ նորագոյացություններին, սակայն կարելի է կիրառել նաև այլ պրոցեսներ նկարագրելու համար, ինչպիսիք թարախային բորբոքումները սեպսիսի ժամանակ և այլն:
Տեղափոխության պրոցեսը կարող է տեղի ունենալ հետևյալ ճանապարհներով` 
* արյունատար համակարգով` հեմատոգեն մետաստազներ
* ավշային անոթներով` լիմֆոգեն մետաստազներ
* մարմնի խոռոչներով` իմպլատացիոն մետաստազներ, օրինակ որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին