Մետաստատիկ կրակալումը (կրային մետաստազներ) ունի տարածված բնույթ: Նրա առաջացման հիմանական պատճառը համարվում է գերկալցիումարյունությունը, որը կապված է պահեստներից կրի ուժեղացված հեռացման, օրգանիզմից քիչ արտազատման, կալցիումի փոխանակության էնդոկրին կարգավորման խանգարման հետ (պարատհորմոնի գերարտադրություն, կալցիտոնինի անբավարարություն):