Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են:  Մետամորֆոփսիաները իրականում գոյություն ունեցող առարկաների չափի, ձևի և նրանց տարածության մեջ տեղակայման տեսողական ընկալման աղավաղումներն են։ Չափերը կարող են ընկալվել փոքրացած (միկրոփսիա) կամ մեծացած (մակրոփսիա), առարկաների ձևի աղավաղումը կոչվում է դիսմորֆոփսիա։ Տարածության մեջ առարկաները կարող են ընկալվել ավելի մոտ կամ ավելի հեռու, շենքերը «ծռված են», փողոցը թվում է անվերջ։ Մետամորֆոփսիաներն ամենապարզ և հասարակ փսիխոսենսոր խանգարումներից են, առաջանում են պարոքսիզմալ ձևով (նոպայաձև, գիտակցության և քննադատության առկայության պայմաններում)։ Հաճախ հանդիպում են գլխուղեղի ինտոքսիկացիոն և ինֆեկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին