Ներկայումս իմպլանտոլոգիայամ ավելի լայն տարածում են ստացել մետաղներից և նրանց համաձուլվածքներից պատրաստված իմպլանտատները։ Դա մեծապես պայմանավորված է նրանց բարձր մեխանիկական ամրությամբ, պլաստիկությամբ և պատրաստման մատչելիությամբ։ Միաժամանակ կան որոշակի խնդիրներ՛ կապված նրանց կորոզիակայունաթյան, հյուսվածքների հետ համատեղելիության, ցիկլիկ ծանրաբեռնվածությունների և մեխանիկական հատկությունների փոփոխման հետ։ Կլինիկական պրակտիկայում լայն կիրառում են գտել կոբալտի և քրոմի, ինչպես նաև նիկելի և տիտանի համաձուլվածքները։ Այդ շարքում աոաջին տեղում կարելի է առանձնացնել տիտանը և նրա համաձուլվածքները։ Տիտանը օժտված է բարձր ամրությամբ, կո– րոզիակայանաթյամբ, հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական մշակման։

Միաժամանակ մեծ նշանակություն ունի տիտանի կենսաբանական իներտությունը, կայունությանը թթուների և հիմքերի նկատմամբ։ Տիտանի պաշտպանական ֆունկցիան պայմանավորված է տիտանի օքսիդի շերտով, որը մաքուր մշակված տիտանի մակերեսին առաջանում է մի քանի րոպեների ընթացքում օդի հետ շփվելուց՝ հասնելով 2-10 նմ հաստության։  Բոլոր հայտնի տիտանային համաձուլվածքներից կարևոր տեղ է գրավում տիտանի նիկելիդը, որը վերը նշված հատկությունների հետ միաժամանակ ունի ջերմամեխանիկական հիշողության հատկություն։ Բարձր կորոզիակայանաթյանը, առացքածնության և տոքսիկության բացակայությունը, կենդանի հյուսվածքներին մեխանիկական հատկություններով նմանությանը թայլ են տալիս լայնորեն օգտագործել տիտանի նիկելիդը ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայամ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին