Մեխանիկական դեղնուկն  ախտաբանական համախտանիշ է որը պայմանավորված է լեղուղիներով լեղու արտահոսքի խանգարմամբ:Մեխանիկական դեղնուկի պատճառներն են`զարգացման արատները(ատրեզիան, խոլեդոխի կիստաները,12-մատնյա աղու դիվերտիկուլները, որոնք մոտ են գտնվում ֆատերյան պտկիկին, լեղուղիների հիպոպլազիան), լեղաքարային հիվանդությունը, ընդհանուր և լյարդային լեղուղիներում քարի առկայությունը, ֆատերյան պտկիկը քարով խցանումը, դեպքում,բորբոքային կպումները և ստենոզը(լեղուղիների ստրիկտուրաները կամ սպիացնող պապիլոստենոզը), բորբոքային հիվանդությունները`սուր խոլեցիստիտ, պերիխոլեցիստիտ, խոլանգիտ, պանկրեատիտ, լյարդի դրունքի ալվեոլար էխինոկոկոզ, ուռուցքներ`լեղուղիների պապիլոմատոզ, ընդհանուր և լյարդային լեղուղիների, ֆատերյան մեծ պտկիկի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղը, լյարդի դրունքի մետաստազերը և լիմֆոմաները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին