Մեղմիչ անոթներին են պատկանում աորտան, թոքային և այլ խոշոր զարկերակները։ Դրանք առաձգական զարկերակներ են, որոնք իրենց պատերում պարունակում են համեմատաբար մեծ քանակությամբ առաձգական թելեր։ Շնորհիվ դրա նրանք պայմանավորում են մեղմացնող ազդեցությունը, այսինքն՝ հարթեցնում են արյան հոսքի պարբերական սիստոլային տատանումները։