Մանրագույն (2,5-30 մկմ տրամագծով) անոթներ, որոնք թափանցելով կենդանիների օրգաններն ու հյուսվածքները՝ առաջացնում են փակ արյունատար համակարգ։ Մ. առաջին անգամ նկարագրվել են Մ. Մալպիգիի (1661) կողմից։ Արյունատար Ս. միացնում են արտերիոլներր վենուլների հետ և ւիակում արյան շրջանառության համակարգը։ .Բացառություն են կազմում կաթնասունների լյարդի Մ., որոնք գտնվում են երկու վենոզային համակարգերի միջև և երիկամային կծիկների Մ.։ Մ. պատը կազմված է երեք շերտերից՝ ներքին՝ էնդոթելային, միջին՝ բազալ և արտաքին՝ ադվենցիալ։ Մ. պատի միջով տեղի է ունենում գազերի և այլ նյութերի փոխանակությունը արյան և տարբեր հյուսվածքների միջև։ Մարդու Մ. միջին տրամագիծը մոտ 7 մկմ է, իսկ բոլոր մազանոթների ընդլայնական կտրվածքը զգալիորեն գերազանցում է զարկերակի տրամագծին։ Լայն Մ. կոչվում են նաև սինուսոիդներ։