Սկլերոատրոֆիկ որքինը (ՍԱՈ, lichen sclerosus et atrophicus, կաթիլաձև սկլերոդերմիա, սպիտակ բծերի հիվանդություն, Ցումբուշի սպիտակ որքին և այլն) դիտարկվում է իբրև մաշկի   ձեռք բերովի  ատրռֆիայի, որոշ աղբյուրներում օջախային սկլե¬րոդերմիայի («կաթիլաձև սկլերոդերմիա»), մինչև անգամ ատրոֆիկ  կարմիր  տափակ  որքինի  տարատեսակ:
Հիվանդությունը հանդիպում է 40-50 տ.-ում, կանանց մոտ տաս և ավելի անգամ հաճախ: Ունենում է սեռական և արտասեռական տեղակայում:Իր զարգացման ստացիոնար փուլում այն արտահայտվում է 1-10 մմ տրամաչափի, մանր, սադափագույն (փղոսկրագույն), փայլուն, ատրոֆիկ բծերով կամ կիսաթափանցիկ, բազմանկյուն, ամրավուն հանգույցիկներով, որոնք միաձուլվում են, առաջացնելով հստակ եզրագծված թափանցիկ վահանիկներ: 

Ժամանակի ընթացքում օջախի կենտրոնը գոգավորվում է: Երբեմն լինում են նաև տելեանգիէկտազիաներ, պետեխիաներ, էրոզիվ և խոցային մակերեսներ (այսօրինակ դինամիկան ամենևին բնորոշ չէ սիֆիլիսին) և այլն: Ի տարբերություն կրաուրոզի, սուբյեկտիվ զգացողությունները բացակայում են:Հյուսվածաբանորեն գործընթացի սկզբում հայտնաբերվում է հիպերկերատոզ, վերջում' ատրոֆիա: Սկլերոատրոֆիկ որքինի զարգացման հարաճուն փուլը որոշ աղբյուրներում ներկայացված է որպես կրաուրոզ: Որոշ հեղինակներ այն դիտարկում են իբրև մաշկի ձեռք բերովի ատրոֆիա մեկ այլ տարատեսակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին