Ողնաշարավոր կենդանիների ծածկույթը, մարմինը սահմանազատում է արտաքին միջավայրից։ Կատարում է մի շարք ֆունկցիաներ՝ պաշտպանական, արտաթորող, զգայական, սեկրետոր, իսկ բարձրակարգ կենդանիների մոտ նաև ջերմակարգավորիչ։ Ենթամաշկային ցանցաշերտում ճարպի ձևով կուտակվում են պահեստային սննդանյու¬թեր։ Մ. կազմված է երեք հիմնական շերտերից՝ վերնամաշկից (էպիդերմիսից՝ էկտոդերմային ծագում ունեցող արտաքին շերտը), բուն մաշկից և մաշկատակի ցանցաշերտից։ Ողնաշարավորների վերնամաշկը բազմաշերտ է և կուտիկուլա չի առաջացնում։ Վերնամաշկի ներքին (բազալ) շերտն ամբողջ կյանքի ընթացքում բջիջների նոր շերտեր է առաջացնում։ Բուն մաշկի միջով անցնում են արյունատար ու ավշատար անոթները, դրա մեջ են տեղակայված նաև մաշկային դեղձերը, փետուրների և մազերի հիմքերը։ Մ. գունավորումը պայմանավորված է զունանյութ պարունակող բջիջներով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին