Ստամոքսում սնունդը ենթարկվում է հետագա մեխանիկական և քիմիական մշակման։ Ստամոքսի ֆունկցիաները, ինչպես և ամբողջ մարսողական ապարատինը, բաժանվում են մարսողականի և ոչ մարսողականի։
Ստամոքսի մարսողական ֆունկցիաներն են.
1) սննդի պահեստավորումը,
2) շարժականը որի շնորհիվ տեղի է ունենում սննդի մեխանիկական մշակումն ու փոխադրումը դեպի 12-մատնյա աղիք,
3) հյութազատական՝ ստամոքսահյութի արտադրությունը,
4) փոքր քանակով սննդանյութերի ներծծումը։

Ստամոքսի ոչ մարսողական ֆունկցիաներն են.
1) արտազատական՝ նյութափոխանակության որոշ արգասիքների (միզանյութ, միզաթթու, կրեատինիՆ և այլն), ծանր մետաղների աղերի, դեղանյութերի արտահանում ստամոքսի խոռոչ,
2) ներզատական՝ ստամոքսի լորձաթաղանթի գեղձերի կողմից ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզ, որոնք կարգավորում են տարբեր մարսողական գեղձերի գործունեությունը, 3) պաշտպանական ապահովվում է ստամոքսահյութի մանրէասպան ազդեցությամբ,
4) մասնակցություն արյունաստեղծման կարգավորմանը որը պայմանավորված է Կասլի ներքին գործոնի արտադրությամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին