Մարդու և կենդանիների գոյությունը անհնար է առանց սննդանյութերի, ջրի, հանքային աղերի և վիտամինների ընդունման։ Այդ նյութերը, որոնք օգտագործվում են օրգանիզմի կողմից որպես կառուցողական և էներգիական հումք, արտաքին միջավայրում գտնվում են բարդ բարձր մոլեկուլային միացությունների՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների ձևով, որոնց հետագա ներծծման և հաջորդող մարսման համար պահանջվում է նախնական ֆիզիկական և քիմիական մշակում։ Այդ կարևոր ֆունկցիան հատուկ է ստամոքսաղիքային ուղու օրգաններին, որոնք միավորվելով կազմում են մարսողական համակարգը։ Մարսողությունը բարդ ֆիզիոլոգիական և կենսաքիմիական պրոցես է, որն ապահովում է սննդանյութերի մեխանիկական մանրացումն ու քիմիական ճեղքումը տեսակային սպեցիֆիկությունից զուրկ բաղադրիչների, որոնք և ներծծվում են արյան կամ ավշային մազանոթների մեջ։ 

Մննդի ֆիզիկական փոփոխությունները նրա մեխանիկական մշակումն է, այսինքն մանրացումը, լուծումը և ուռչեցումը։ Քիմիական փոփոխությունները կապված են սննդանյութերի խոշոր մոլեկուլների հաջորդական ձևափոխությունների՝ ապապոլիմերացման, ֆերմենտային ճեղքման հետ, որոնք տեղի են ունենում մարսողական հյութերի ազդեցությամբ։ Առաջացած փոքրամոլեկուլային արգասիքները (ամինաթթուներ, միաշաքարներ, ճարպաթթուներ, գլիցերին և այլն) աղիքներից ներծծվում են արյան և ավշի մեջ։ Ջուրը, հանքային աղնրն ու սննդի որոշ օրգանական բաղադրիչներ (այդ թվում նաև վիտամինները) ներծծվում են արյան մեջ առանց փոփոխությունների։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին