Մարսողությունն իրականանում է տարբեր եղանակներով, որոնք դասակարգվում են մի շարք հատկանիշների հիման վրա։ Ըստ հիդրոլազների ծագման տարբերում են՝ աուտոլիտիկ, սիմբիոնտային և սեփական մարսողություն։ Աուտոլրտիկ մարսողությունը տեղի է ունենում արտածին (էկզոգեն) հիդրոլազների հաշվին, որոնք օրգանիզմ եե մուտք գործում սննդի կազմում։Մարսողության այս ձևը բնորոշ է կաթով կերակրելու շրջանին, երբ նորածնի սեփական մարսողությունը անբավարար է զարգացած ու կաթի սննդանյութերի հիդրոլիզն իրականացվում է նրա մեջ պարունակվող ֆերմենտների հաշվին, օրինակ՝ մայրական կաթի հետ մանկան օրգանիզմ է մտնում լիպոկինազ ֆերմենտը, որը հիդրոլիզում է կաթի ճարպը։
Սիմբիոնտային, երբ՝ ֆերմենտների աղբյուր են հանդիսանում տվյալ մակրոօրգանիզմի սիմբիոնտները, օրինակ՝ ցելյուլոզ ֆերմենտը հաստ աղիքում։
Սեփական, որի դեպքում սննդանյութերի հիդրոլիզն ապահովող ֆերմենտները սինթեզվում են տվյալ օրգանիզմում։

Մարսողության ձևերը դասակարգվում են նան ըստ ֆերմենտների տեղակայման։ Այդ հատկանիշի համաձայն տարբերում են մարսողության ներբջջայինն արտաբջջային ձներ։ Մարսողության ներբջջային ձևը ֆիլոգենեզային առումով ավելի հին է և բնութագրվում է նրանով, որ սինթեզված ֆհրմենտները չեն արտազատվում բջջից, այլ ներգործում են անմիջապես բջջի մեջ մուտք գործած սննդի Վանրագույն մասնիկների վրա և հիդրոլիզվում դրանք։ Մարդու օրգանիզմում սննդանյութերի ներբջջային մարսողության դերը մեծ չէ, այն տեղի է ունենում լեյկոցիտներում և լիմֆոհիստիոցիտային համակարգի բջիջներում։ Մարսողության արտաբջջային ձևը բնութագրվում է նրանով, որ սեկրետոր բջիջների սինթեզած ֆերմենտները արտազատվում են ստամոքսաղիքային ուղու խոռոչները (կամ արտաբջջային միջավայր), որտեղ և իրագործվում է նրանց հիդրոլիտիկ ազդեցությունը։ Տարբերում են արտաբջջային մարսողության երկու տեսակ՝ տարածական կամ խոռոչային և հպումային կամ առպատային (կամ թաղանթային)։

Բարձրակարգ կենդանիների մեծ մասի և մարդու սեկրետոր բջիջների մի մասը տեղադրված է ֆերմենտների ազդեցության վայրից որոշակի հեռավորության վրա, ուստի ընդունված է այդ ֆերմենտներով իրագործվող մարսողությունը անվանել տարածական (դիստանտ) մարսողություն։ Օրինակ, թքի ֆերմենտները գործում են բերանի խոռոչում, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները՝ բարակ աղիքի խոռոչում։ Դիստանտ մարսողությամբ հիդրոլիզվում են խոշոր մոլեկուլային նյութերը։ Հպումային (առպատային, թաղանթային) մարսողությունն իրագործվում է էնտերոցիտների թաղանթի գագաթային մակերեսի հետ կապված ֆերմենտներով։ Այդ մեխանիզմով է հիմնականում իրականանում սննդանյութերի միջանկյալ և վերջնական հիդրոլիզը, որը նպաստում է հիդրոլիզի ժամանակ առաջացած մոնոմերների անդրթաղանթային փոխադրմանը։ Այսպիսով, մարսողության պրոցեսի ընթացքում սննդանյութերը ենթարկվում եե ֆերմենտների հաջորդական ներգործությանը։ Միաժամանակ տեղի է ունենում մարսված նյութերի ներծծում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին