Մարսողական օրգաններն իրականացնում եե ոչ միայն իրենց բնորոշ մարսողական ֆունկցիաներ, այլ նաև ոչ մարսողական բազմապիսի ֆունկցիաներ։ Ստամոքսաղիքային ուղու մարսողական ֆունկցիաները երեքն են՝ հյութազատակաև, շարժական և ներծծման։
1. Հյութազատակաև ֆունկցիայով օժտված են ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթի ամբողջ երկարությամբ տեղադրված մանր և մասնագիտացված խոշոր գեղձերի (թքագեղձեր, լյարդ, ենթաստամոքսային գեղձ) բջիջները։ Մարսողական հյութերի բաղադրության մեջ մտնում են ջուր, օրգանական նյութեր և աղեր։ Օրգանական նյութերից էական նշանակություն ունեն ֆերմենտները, որոնք պատկանում են հիդրոլազների խմբին։ Կախված հիդրոլիզվող սննդանյութերի բնույթից՝ դրանք բաժանվում են՝ ա) ածխաջրատները ճեղքող՝ ածխաջրալուծիչ (ամիլոլիտիկներ կամ կարբոհիդրազներ), բ) սպիտակուցները ճեղքող սպիտալուծիչ (պրոտեոլիտիկներ կամ պրոտեազներ), գ) ճարպերը ճեղքող՝ ճարպալուծիչ (լիպոլիտիկներ կամ լիպազներ) ֆերմենտների։

Որպես կենսաբանական կատալիզատորներ, ֆերմենտներն արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները։ Ֆերմենտների մի մասը գտնվում է գործունյա՝ ակտիվ, իսկ մյուսները՝ ոչ ակտիվ վիճակում և ակտիվանում են միայն տվյալ օրգանի խոռոչում որոշակի ակտիվացնող պայմանների ազդեցությամբ։ Այդպես ակտիվանում են, օրինակ, ստամոքսահյութի սպիտալուծիչ ֆերմենտները։ Դա կենսաբանական կարևոր հանգամանք է։ Հակառակ դեպքում դրանք կհիդրոլիզեին գեղձային բջիջների սպիտակուցները։ Ֆերմենտների հանդեպ գեղձային բջիջների կայունությանը նպաստում են նաև գեղձային հյուսվածքներում հայտնաբերված հատուկ նյութերը՝ արգելակիչները, որոնք ընկճում են ֆերմենտների ակտիվությունը։
2. Շարժական ֆունկցիան իրականացվում է մարսողական ուղու սկանունքով և ապահովում է սննդի մանրացումը, նրա խառնումը մարսողական հյութի հետ և սննդի ու չմարսված մնացորդների առաջ շարժումը։
3. Ներծծման ֆունկցիան՝ սննդարար նյութերի հիդրոլիզի վերջնական արգասիքների, մարսողական հյութերի, ինչպես նաև. ջրի, աղերի և վիտամինների փոխադրումն է ստամոքսից և աղիներից դեպի օրգանիզմի ներքին միջավայր։
Ստամոքսաղիքային համակարգի ոչ մարսողական ֆունկցիաներն են.
1. արտազատիչ, որը ապահովում է օրգանիզմից նյութափոխանակության որոշ արգասիքների (միզանյութի, միզաթթվի, լեղապիգմենտների և այլն), ծանր մետաղների աղերի և դեղանյութերի հեռացումը։
2. ներզատիչ, որը պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու հատուկ ներզատիչ բջիջների առկայությամբ։ Դրանք կազմում են այսպես կոչված ցրված ներզատիչ համակարգը և սինթեզում են ինչպես մարսողական օրգանների, այնպես կ օրգանիզմի այլ համակարգերի ֆունկցիաները կարգավորող հորմոններ։
3. պաշտպանական, որը պայմանավորված է մարսողական հյութերի մանրէասպան, մանրէակասեցնող հատկություններով, լյարդի հակաթունային գործունեությամբ, ինչպես նաև հաստ աղիքում բնակվող սիմբիոնտներով և մարսողական աղու երկարությամբ տեղակայված ավշային հանգույցների՝ В –լիմֆոցիտները տարբերակող ֆունկցիայով, որով մարսողական համակարգը մասնակցում է օրգանիզմի իմունային հատկությունների, հումորալ իմունիտետի ձևավորմանը։
4. մարսողական օրգանները, մասնավորապես ստամոքսը կարևոր դեր են խաղում, արյունաստեղծման մեջ՝ ստամոքսի լորձաթաղանթն արտադրում է հատուկ նյութ՝ Կասլի ներքին գործոնը (գաստրոմուկոպրոտեիդ)։ Վերջինս ապահովում է Կասլի արտաքին գործոնի՝ վիտամին В12 -ի ներծծումը, որը էրիթրոպոեզը խթանող կարևոր հումորալ գործոն է։
5. մարսողական օրգաններում սինթեզվում են որոշ վիտամիններ (К, Вб և այլն), կենսաբանական ակտիվ մի շարք նյութեր (հիստամին, թիրամին և այլն)։
6. մարսողական օրգանները մասնակցում են նաև օրգանիզմի ջրային և ջրաաղային հաշվեկշռի կարգավորմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին