Սովորաբար ընդունված է մարմնի ջերմությունը չափել անութափոսում, որտեղ ջերմությունը նորմալ է, եթե այն ընկած է 36,6 – 36,6օC -ի սահմանում և օրվա ընթացքում այն տատանվում է մի քանի տասնորդականից մինչև 1 աստիճան: Արտահայտված անկում հազվադեպ է դիտվում, սակայն դա կարող է դիտվել, օրինակ, օրգանիզմի ընդհանուր հյուծման, սրտային անբավարարության, որոշ տոքսիկ նյութերով ինտոքսիկացիայի և էնդոկրին խանգարումների դեպքում: Օրվա ընթացքում առողջի մոտ մարմնի ջերմությունը տատանվում է 0,1-0,6 օC, մարմնի ջերմությունը “բարձր” է օրվա երկրորդ կեսին, ցածր` գիշերը, ամռանը այն 0,1-0,3 օC բարձր է քան ձմռանը: Կանանց մոտ օվուլյացիայի ժամանակ մարմնի ջերմությունը բարձրանուն է 0,6-0,8 օC: Որոշ դեպքերում` օրինակ օրգանիզմի ընդհանուր ցրտահարման, անութափոսում հյուսվածքների վնասման, ինչպես նաև գինեկոլոգիական պրակտիկայում` բազալ ջերմությունը ստուգելիս (օվուլյացիայի օրը որոշելու համար) ինֆորմատիվ է ջերմաչափում իրականացնել հետանցքից` չափելով ուղիղ աղու ջերմությունը, որը նորմայում կազմում է մոտ 37 օC: Երբեմն ջերմաչափում իրականացվում է` լեզվի տակ, որը նորմայում կազմում է մոտ 36,7 – 36,8 օC:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին