Մարմնի իդեալական զանգված համարվում է այն զանգվածը, որը համակցվում է կյանքի առավելագույն տևողության հետ: Իդեալական զանգվածի մեծությունը կախված է մարմնի չափերից, սեռից, կոնստիտուցիայից: Մարմնի պատշաճ կամ «անհրաժեշտ» զանգվածը որոշում են մարմնի իդեալական զանգվածի հիման վրա: Դա որոշված է վիճակագրորեն մեծ թվով հետազոտությունների հիման վրա և ներկայացված է աղյուսակների և նոմոգրամների ձևով: Զանգվածը բնականոն է համարվում, եթե այն տարակերպում է իդեալականի 5%-ի սահմաններում: Մարմնի պատշաճ զանգվածը որոշելու համար առաջարկված են տարբեր բանաձևեր (Բրոկայի, Կետելեի), որոնք հիմնված են մարմնի զանգվածի և հասակի տվյալների վրա: Մարմնի հասակի և զանգվածի որոշումը դժվարություն չի ներկայացնում, այն կատարում են մարդաչափական մեթոդներով: Ըստ Բրոկայի մարմնի պատշա| զանգվածը որոշելու համար մարմնի հասակից (սմ-ով) հանում են 100:

Օրինակ` եթե հասակը 165սմ է, ապա մարմնի պատշաճ զանգվածը հավասար է՝ P=հ-100, որտեղ P-ն մարմնի պատշաճ զանգվածն է, հ-ը՛ մարմնի հասակը: Մեր օրինակում`
P= 165կգ - 100 = 65 կգ, մարմնի պատշաճ զանգվածը կազմում է 65 կգ: Վիճակագրորեն կյանքի տևողության կարճացումը դիտվում է մարմնի շատ բարձր հավելյալ զանգվածի դեպքում, ուստի մարմնի հարաբերորեն շատ բարձր հավելյալ զանգվածի դեպքում պատշաճ զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ են համարում Բրոկայի ցուցանիշով որոշված մարմնի զանգվածից հանել նրա 10 %-ը, այսինքն այս օրինակում մարմնի զանգվածը P կորոշվի հետևյալ բանաձևով՝ P = 65կգ - 6,5 = 58,5կգ: Իր պարզության շնորհիվ այս մեթոդը լայն կիրառում ունի, սակայն տվյալները բավականաչափ մոտավոր են: Հարաբերորեն ավելի ճշգրիտ տվյալներ է ստացվում Կետելեի բանաձևով, որտեղ մարմնի ի-դեալական զանգվածը ներկայացնում է մարմնի զանգվածի (գրամներով) և մարմնի հասակի քառակուսու (սանտիմետրերով) հարաբերությունը:

P= M(գր.) / հսմ քառ., որտեղ P-ն մարմնի իդեալական զանգվածն է, M-ը մարմնի զանգվածը, իսկ հ-ն մարմնի հասակը: Մարմնի իդեալական զանգվածի որոշման համար իր պարզության շնորհիվ լայն ընդունելություն է ստացել Թևսի նոմոգրամը: Նոմոգրամի վրա ուղիղ գծով միացվում է երկու արժեք' մարմնի հասակը և փաստական զանգվածը: Գիծը հատում է երկու գրաֆիկ, որոնցից մեկը արտահայտում է մարմնի զանգվածի շեղումը իդեալականից' կգ-ներով իսկ մյուսը' շեղումը իդեալականից %-ով: Օրինակ, եթե հասակը 165 սմ է իսկ փաստացի զանգվածը 85, ապա այն գերազանցում է իդեալականը 29 կգ-ով կամ 52 %-ով: Մարմնի իդեալական զանգվածի 2,4-ից ավելի բարձրացումը վիճակագրորեն հավաստի համընկնում է սրտի իշեմիկ (թերսնուցողական) հիվանդության հետ: Մարմնի զանգվածի բարձրացումը պատշաճի 10-20 %-ի չափով նշվում է որպես մարմնի զանգվածի հավելում, իսկ 20 %-ից բարձրը համարվում է ճարպակալման ախտանիշ: Գոյություն ունի բնակչության «Մարմնի միջին զանգված» հասկացությունր: Նրա որոշման մեջ նշանակություն ունի նաև սեռը: Միջին զանգվածը կարող է լայնորեն տարակերպել կախված սնման պայմաններից: Զրկանքների շրջաններում այն վիճակագրորեն զգալի իջնում է իդեալականից և հակառակը բարձրանում է բարեկեցության պայմաններում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին