Մարմնակառուցվածքը կոնստիտուցիայի դրսևորումներից մեկն է, մի շարք կառուցվածքային հատկանիշերի` մարմնի ձևի, չափսի և առանձին մասերի փոխհարաբերությունների ամբողջականություն է` պայմանավորված ինչպես ժառանգականությամբ, այնպես էլ կենսակերպի, միջավայրի և սոցիալական գործոնների ազդեցությամբ: Արտաքին զննմամբ կարելի է առանձնացնել կոնստիտուցիոնալ երեք տիպ` ասթենիկ, նորմոսթենիկ և հիպերսթենիկ: