Մանրէարյունությունը կամ բակտերէմիան մարդու արյունատար համակարգում մանրէների առկայությունն է: Արյան մեջ կան բազմաթիվ նյութեր, որոնցով կարող են սնվել բակտերիաները, սակայն նորմայում մարդու արյունը չի պարունակում մանրէներ (միկրոօրգանիզմներ): Արյան մեջ շրջանառվող նեյտրոֆիլներն ու մոնոցիտներն ապահովում են արյունատար համակարգի հակամիկրոբային պաշտպանությունը: Վերջիններս ունակ են ֆագոցիտոզի և իմունոգլոբուլինների արտադրության` ապահովելով օրգանիզմի իմուն պատասխանը: Մարդու արյունատար համակարգում կարող են գտնվել որոշակի քանակությամբ մանրէներ: Օրինակ, ատամները մաքրելու ժամանակ բերանի խոռոչում գտնվող որոշ բակտերիաներ կարող են վնասված լնդերից անցնել մազանոթներ, այնուհետև` արյունատար համակարգ: Արյան մեջ բակտերիաներ կարող են հայտնվել նաև մաշկի և լորձաթաղանթների խոցերից(վերքերից), վիրահատական միջամտություններից և ներարկումներից:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին