Մանրէներ (միկրոօրգանիզմներ, միկրոբներ) կենդանի օրգանիզմների խումբի անվանումն է, որոնք իրնց չափսերի պատճառով անտեսանելի են անզեն աչքով: Մանրէների չափոերը փոքր են 0.1 մմ-ից: Մանրէների կազմի մեջ են մտնում ինչպես պրոկարիոտներ, այնպես էլ էուկարիոտներ` բակտերիաներ, որոշ սնկեր, վիրուսներ (որոշ աղբյուրներ վիրուսները առանձնացնում են առանձին խմբի մեջ) և այլն: Միկրոօրգանիզմների մեծամասնությունը միաբջիջ են, սակայն կան նաև բազմաբջիջ միկրոօրգանիզմներ: Մանրեների ուսումնասիրմամբ է զբաղվում մանրէաբանություն գիտությունը: