Սրա ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի վերարտադրողական համակարգի վիճակը գնահատելու գործում և թույլ է տալիս պարզել.
-սեռական կյանքով ապրելուց հետո ինչ ժամանակահատվածում է առաջացել առաջին հղիությունը և տարիքը,
-հղիությունների ընդհանուր թիվը և դրանց ելքը, եղել է արդյոք բշտիկային զանգ-ված, արտարգանդային հղիություն և այլ բարդություններ,
-ծննդաբերությունների թիվը, դրանց ընթացքը, բարդությունները և վիրահատական միջամտությունները,
-վիժումների թիվը՝ արհեստական և ինքնաբեր, բժշկական ցուցումներով կատար-ված վիժումների ընթացքի առանձնահատկությունները, ստացած բուժումը,
- երբ է եղել վերջին հղիությունը, որ տարիքում, ինչ ընթացք ու ելք է ունեցել, հետծննդյան շրջանի առանձնահատկությունները։
Միաժամանակ պարզել կինն ունեցել է արդյոք հղիության կրկնվող կրելախախտ, ինքնուրույն վիժումներ և վաղածնություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին