Ներքին շարժառիթների ազդեցությունների հիման վրա առաջացող կամայական շարժումների առավել փայլուն օրինակ են մանիպուլյացիոն շարժումները։ Նրանք իրենցից ներկայացնում են տեղային շարժողական գործողություններ, որոնք կախվածության մեջ են գտնվում կենտրոնական ծրագրից և հեռահար զգացող մուտքերից։ Նրանց իրագործման համար հիմնական դերը հատկացվում է ճակատային կեղևին, հիմային հանգույցներին և ուղեղիկին։ Մարդու շարժողական գործողությունները, կապված ուղղաձիգ դիրքի անցնելու, աշխատանքի և այլ նուրբ շարժումներ իրականացնելու համար առջևի ծայրանդամների մասնագիտացման, շարժողական ապարատը հաղորդակցության (խոսք) համար օգտագործելու հետ միասին առավելագույն չափով բարդացել են։ Արագ շարժումների ծրագրավորման գործում առաջատար տեղ է հատկացվում ուղեղիկին, իսկ դանդաղ շարժումների ծրագրավորման մեջ՝ հիմնահանգույցներին։ Նշված գոյացություններից ընթացող ազդանշանները մուտք են գործում զգայաշարժ կեղև, որտեղ շտկվելով, վերջնական ամբողջականացված ազդակների ձևով ուղարկվում են ողնուղեղ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին