Բնորոշվում է տրամադրության հիվանդագին բարձրացմամբ, անզուսպ ուրախությամբ, խանդավառությամբ, անհոգությամբ ու երջանկության զգացմամբ, որն ուղեկցվում է հակումների ուժեղացմամբ և գործելու անհագ եռանդով։ Հիվանդը մշտապես ժպտադեմ է, ամեն ինչից գոհ ու լավատես։ Նա շրջապատին նայում է կարծես վարդագույն ակնոցով, ամեն ինչ տեսնում և ընկալում է դրական ձևով, որն ուղեկցվում է թեթևսոլիկության հասնող արտասովոր կայտառությամբ և դիմաշարժության աշխուժությամբ։