Մահվան մղումներ (Todestriebe) - Որպես կանոն, անհատին բնորոշ ինքնակործանմանը և ոչ օրգանական վիճակին անցնելու անգիտակցական միտումներ։ Արտաքուստ դրսևորվում են մարդկանց և  իրերի հանդեպ ագրեսիայով։ Մղումների ուշ վարկածում Ֆրոյդը հակադրում է կյանքի մղումներին։ Նորմայում վերջիններիս հետ հայտնի ամբողջության մեջ լինելով, պաթոլոգիկ դեպքերում կարող են արտահայտվել սադիստական այլասերումներում, մելանխոլիկների մոտ՝ ինքնամեղադրանքով և այլ ձևերով։