Լյարդի թարախակույտեր: Լյարդի թարախակույտերը իրենցից ներկայացնում են մեռուկացումով և օրգանի պարենխիմայի լուծումով թարախա-դեստրուկտիվ սահմանափակ օջախներ։ Թարախակույտերը լինում են եզակի և բազմաթիվ։ Տարբերում են բակտերիալ (մանրէային պիոգեն և պարազիտային թարախակույտեր) և թարախակույտ էխինոկոկային կիստայի թարախակալման ֆոնի վրա։ Լյարդում թարախակալումը, որպես կանոն, հայտնվում է որովայնի խոռոչի տարբեր բորբոքված օջախներից ինֆեկցիայի տարածման հետևանքով (ապենդիցիտ, խոլեցիստիտ, խոցային կոլիտ, որովայնային տիֆ, ամեոբային դիզենթերիա, պերիտոնիտ և այլն)։ Այս դեպքերում ինֆեկցիան տարածվում է դռներակով։ Որովայնի խոռոչից դուրս թարախային պրոցեսների ժամանակ (օստեոմիելիտ, տոնզիլիտ, օտիտ, խոցային էնդոկարդիտ, սեպսիս), ինֆեկցիան լյարդ է անցնում արյան մեծ շրջանառությունից՝ լյարդային զարկերակով։ Լյարդում թարախակալման պրոցեսի հաճախակի պատճառ համարվում են խոլանգիտները, լեղուղիների պարազիտային հիվանդությունները (խոլանգիոգեն թարախակույտերը)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին