Լյարդային կոմա է առաջանում լյարդաբորբով (հեպատիտով), ցիռոզով և լյարդի սուր ատրոֆիայով հիվանդների մոտ վառ արտահայտված լյարդային անբավարարության ժամանակ: Անկախ լյարդային կոմայի էթիոլոգիայից, սրա հիմքում ընկած է նյութափոխանակության խանգարումը, լյարդի հակատոքսիկ ֆունկցիայի ընկճումը (օրգանիզմում կուտակվում են ամոնիակ, ֆենոլներ, թիամին և ցերեբրոտոքսիկ նյութեր) և էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարումը: Տարբերում են էնդոգեն, էքզոգեն և խառը տիպի լյարդային կոմաներ: