ԼուսազգացողությունԼուսազգացողությունը հանդիսանում է ցանցենու ցուպիկների ֆունկցիան: Այն բնութագրում է լույսի տարբեր պայծառության ընկալում աչքի կողմից, հանդիսանում է տեսողական անալիզատորի հնագույն ֆունկցիան և ապահովում է մթնշաղային և գիշերային տեսողություն: Աչքի լուսային զգացողությունը արտահայտվում է որպես բացարձակ լուսային զգացողություն, որը բնութագրվում է լույսի ընկալման մակարդակով, և տարբերակող լուսային զգացողությամբ, որը թույլ է տալիս տարբերել առարկաներ շրջապատող անհավասար պայծառություն ֆոնի վրա: Լուսազգացողությունը բնորոշում է կողմնորոշվելու ունակություն նվազած լուսավորության դեպքում: Լուսազգացողության խանգարումը հանդիսանում է բազմակի ակնային հիվանդությունների վաղ ախտանշան: Աչքի լուսազգացողության փոփոխումը լուսավորության փոփոխման ժամանակ կոչվում է ադապտացիա: Տեսողական պատկերը ի հայտ է գալիս լույսի 5-8 կվանտի առկայության դեպքում: Տարբերում են 2 տեսակի ադապտացիա` ադապտացիա լույսի նկատմամբ լուսավորության մակարդակի բարձրացման դեպքում և մթնային ադապտացիա լուսավորության մակարդակի նվազման դեպքում: Լուսային ադապտացիան արագ է ընթանում առաջին վայրկյաններին, որից հետո դանդաղում և ավարտվում է մեկ րոպեից, աչքի լուսազգացողությունը այլևս չի բարձրանում:

Մթնային ադապտացիայի ժամանակ լուսազգացողության փոփոխումն ընթանում է ավելի դանդաղ: Լուսազգացողությունը աճում է 20-30 րոպեի ընթացքում, ապա դանդաղում հասցնելով գագաթնակետին 50-60 րոպե անց: Հետագայում դիտվում է լուսազգացողության աննշան բարձրացում: Լուսազգացողության որոշումը կատարվում է ադապտոմետրի օգնությամբ: Ստուգումը կատարվում է մթության պայմաններում 50-60 րոպեյվա ընթացքում, լույսի նկատմամբ մաքսիմալ ադապտացիայից հետո` հետազոտվողը 20 րոպեյվա ընթացքում նայում է լուսավորված էկրանին, ապա մնում է կատարյալ մթության մեջ, որից հետո նրան ցուցադրվում է թույլ լուսավորած թեստ, որի լուսավորությունը աստիճանաբար ավելանում է: Այն պահին, երբ թեստը տեսանելի է դառնում հետազոտվողին, նա սեղմում է կոճակը, իսկ բլանիկի վրակատարվում է նշում: Թեստի պայծառությունը փոփոխում են սկզբից 2-3 րոպեից հետո, իսկ հետագայում 5 րոպեական ընդմիջումով: Հետազոտումը վերջանում է 60 րոպեից: Իրար միացնելով բոլոր նշած կետերը բլանկի վրա ստացվում է կոր գիծ, որը բնորոշում է հետազոտվողի լուսազգացողություն: Մթնշաղային տեսողությունն ամենահաճախ հանդիպող հանգարումներն են հանդիսանում սիմպտոմատիկ և ֆունկցիոնալ հեմերալոփիա: Ժողովրդի մեջ այդ վիճակը կոչվում է հավկուրություն` նմանեցնելով այն մթության մեջ չտեսնող ցերեկվա թռչուններին: Ցանցենու լուսազգայուն բջիջների ախտահարումը պատճառն է հանդիսանում սիմպտոմատիկ հեմերալոփիայի, որը զուգորդվում է անոթաթաղանթի, ցանցենու, տեսանյարդի տարբեր հիվանդություններով` գլաուկոմա, տեսանյարդի նևրիտ, ցանցենու պիգմենթային դիստրոֆիա: Ֆունկցիոնալ հեմերալոփիան համարվում է Վիտամին A-ի պակասության ախտանշան, ինչը կլինիկորեն արտացոլվում է քսերոտիկ գունդերի կուտակումներով շաղկապենու վրա լիմբի շրջանում: Հիվանդության այս ձևը բուժվում է A-և B վիտամինների խմբից: Մի շարք դեպքերում հեմերալոփիան կրում է անհայտ էթիոլոգիայի բնածին ժառանգական հիվանդության բնույթ, որի դեպքում ակնահատակի փոփոխությունները բացակայում են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին