Լսողական ագնոզիա: Անվանում են նաև ակուստիկ ագնոզիա կամ "հոգեկան խլություն", որի հիմքում ընկած է լսողական զուգորդական գոտու ախտահարումը: Հիվանդը լսում է, սակայն չի հասկանում բանավոր խոսքի հնչյունները և չի ճանաչում նախկինում ծանոթ ոչ վերբալ հնչյունները կամ ձայները` ժամացույցի տկտկոցը, ջրի խշշոցը, զանգակի զնգոցը, շան հաչոցը և այլն: Եթե առարկան կամ կենդանին գտնվում է տեսադաշտի սահմաններից դուրս, այսինքն` չի գործարկվում տեսողական գնոզիսը, խանգարվում է ոչ թե ձայների ընկալումը, այլ դրանց իմաստավորումը: Որոշ դեպքերում չեն ճանաչվում հանրահայտ մեղեդիները (ա- մուզիա):