Լիզոցիմը թերմոստաբիլ սպիտակուց է, արտադրվում է արյան մոնոցիտների ու հյուսվածքային մակրոֆագերի, նեյտրոֆիլների կողմից և առկա է գրեթե բոլոր կենսաբանական հեղուկներում: Այն պրոտեոլիտիկ ակտիվությամբ ֆերմենտ է` մուրամիդազա (լատ. murus-պատ), որի ազդեցության մեխանիզմը պրոկարիոտ օրգանիզմների բջջապատի պեպտիդոգլիկանի b-գլիկոզիդային կապերի հիդրոլիզն է, ինչը նպաստում է բակտերիային թաղանթի թափանցելիության մեծացմանը, բջջի պարունակության արտահոսքին և մահացմանը: