Լիզիսը (հուն. λυσις) տարբեր նյութերի (օր.` ֆերմենտներ, բակտերիոլիզիններ, բակտերիոֆագեր և հակաբիոտիկներ) ազդեցության տակ բջիջների(այդ թվում նաև մանրէների) և դրանց համակարգերի քայքայումն է: Բժշկական պրակտիկայում տերմինը կարող է նշանակել ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ մարմնի ջերմաստիճանի աստիճանաբար և դանդաղ իջեցումը: