Lիվեդո (livedo), հոմանիշներն են` կապտուկ, մարմարե մաշկ հիմնականում վերջույթների, երբեմն էլ իրանի մաշկի յուրահատուկ վիճակ է, որ բնութագրվում է կապտամանուշակագույն երանգով, պայմանավորված` մաշկի տակից ցանցի, ճյուղային նկարի նման թափանցող մանր անոթներով: Այս փոփոխությունները ավելի արտահայիչ են դառնում ցրտի դեպքում, օր` երբ հիվանդը հանում է շորերը: Լիվեդոն պայմանավորված է լայնացած մակերեսային մազանոթներում արյան կանգով, կամ վենուլաների միկրոթրոմբոզով: Առավել հաճախ հանդիպում է ցանցավոր լիվեդոն (livedo reticularis): Այն կարող է դիտվել համակարգային կարմիր գայլախտի, Սնեդդոնի սինդրոմի (գլխուղեղի անոթների ռեցիդիվող թրոմբոզի և livedo reticularis-ի զուգակցում), հանգուցավոր պերիարտերիտի դեպքում: Լիվեդո կարող է դիտվել նաև դերմատոմիոզիտի, համակարգային սկլերոդերմայի, ինֆեկցիաների (տուբերկուլյոզ, մալարիա, դիզենտերիա) և ավելի հաճախ` հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի դեպքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին