Լիտրեիտն արտահայտվում է միզուկի լորձաթաղանթի գեղձերի (լատ. Glanduiae urethrales Littre, glanduiae paraurethrals լիտրեյան գեղձեր) ելանցքերի շրջանի հիպերեմիայով, այտուցով, բացվածքների լայնացումով (բաց միզուկային ադենիտ): Եթե գեղձերի արտատար ծորանները փակվում են բորբոքային ներսփռանքով, ապա զարգանում է փակ միզուկային ադենիտ կամ կեղծ թարախակույտ (բուժի վրա շոշափվում են ամուր և ցավոտ հանգույցիկներ):