Բջիջների բջջապլազմայում պարունակվում են հիմնականում այնպիսի լիպիդներ, որոնք սպիտակուցների հետ առաջացնում են բարդ, անկայուն ճարպասպիտակուցային (լիպոպրոտեիդային) համալիրներ: Այդ համալիրները կազմում են բջջի թաղանթի հիմքը: Լիպիդները սպիտակուցների հետ միասին կազմում են նաև բջջային ուլտրակառուցվածքների հիմնական մասը: