Լիպիդները (հուն. λίπος, lípos — ճարպ) ճարպաթթուներ են, ինչպես նաև դրանց ածանցյալներ: Հասուն մարդու լիպիդների օրական պահանջն է 70-140 գրամ:/
Լիպիդների դասակարգումը.


Պարզ լիպիդներ. Ճարպաթթուներ,Ճարպային ալդեհիդներ, երկար ալիֆատիկ շղթայով սահմանային ածխաջրեր, սֆինգոզինային հիմքեր
Բարդ լիպիդներ. Պոլյար. ֆոսֆոլիպիդներ, գլիկոլիպիդներ, սֆինգոլիպիդներ, արսենոլիպիդներ, Նեյտրալ. Ացիլգլիցերիդներ, Ցերամիդներ, Ստերինի եթերներ, N-ացետիլէթանոլամիդներ, Օքսիլիպիդներ. լիպօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ, ցիկլոօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ

Կենսաբանական ֆունկցիաները

Էներգետիկ ֆունկցիա
Բազմաթիվ ճարպեր, մասնավորապես տրիգլիցերիդները, օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր: 1գ ճարպի օքսիդացումից առաջանում է մոտ 9կկալ էներգիա, որը մոտ 2 անգամ մեծ է նույն զանգվածով ածխաջրերի կամ սպիտակուցների տված էներգիայից: Այդ է պատճառը, որ մարդկանց մոտ ճարպային շերտը (կուտակումները) կարելի է դիտել որպես էներգիայի պահեստային աղբյուր:

Ջերմամեկուսացնող ֆունկցիա
Ճարպն ունի լավ ջերմամեկուսացնող հատկություն, այս է պատճառը, որ ցուրտ կլիմայական գոտիներում բնակվող կենդանիները կուտակում են հաստ ենթամաշկային ճարպաբջջանք:

Կառուցվածքային ֆունկցիա
Ֆոսֆոլիպիդները կազմում են բջջաթաղանթի կենսաշերտի հիմքը, իսկ խոլեստերինը թաղանթների թափանցելիության կարգավորիչն է:

Կարգաորող ֆունկցիա
Օրգանիզմում կան բազմաթիվ լիպիդներ, որոնք մասնակցում են նյութափոխանակությանը` Ճարպալույծ վիտամիններ (A, D, E, K) հորմոններ (ստերոիդներ, պրոստագլանդիններ և այլն), կոֆակտորներ (դոլիխոլ), ազդանշանային մոլեկուլներ (դիգլիցերիդներ,IP3-կասկադ)

Պաշտպանական ֆունկցիա
Ճարպի շերտը պաշտպանում է ներքին օրգանները հարվածներից և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին