Լիմֆատիկ հանգույցները ավշային և արյունատար անոթների երկայնքով տեղակայված, ամբողջ օրգանիզմով սփռված լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ են: Մարդու օրգանիզմում հաշվվում են շուրջ 1000 լիմֆատիկ հանգույցներ և խոռոչների ենթալորձային շերտում ու մաշկում տեղակայված լիմֆոիդ հյուսվածքի ավելի փոքր կուտակումներ: Սրանք ապահովում են օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պաշտպանությունը՝ կատարելով յուրօրինակ ֆիլտրի դեր: Միևնույն ժամանակ լիմֆատիկ հանգույցներում առաջանում են հակամարմիններ սինթեզող և իմուն ռեակցիաներն իրականացնող բջիջները: