Լեզվի թարախակույտը առաջանում է լեզվի վնասվածքից, սուր գլոսիտներից: Զարգանում է շատ արագ և ունի ծանր ընթացք: Տարբերում են մակերեսային թարախակույտեր, որոնք տեղակայվում են անմիջապես լերձաթաղանթի տակ և խորանիստ, որոնք առաջանում են լեզվի մկանային շերտերի հաստության մեջ: Զննմնա ժամանակ հայտնաբերվում է լեզվի այտուց, բորբոքային օջախին համապատասխան լորձաթաղանթի տեղային գերարյունություն: Շոշոփումը ցավոտ է, լեզուն կոշտ, շարժունակությունը սահմանափակված, ֆունկցիան դժվարացած: Լեզվի հաստության մեջ գտնվող աբսցեսի ժամանակ հիվանդի ինքնազգացողությունը վատացած է, ջերմաստիճանը բարձրացած, արյան մեջ լեյկոցիտոզ, ԷՆԱ-ն բարձրացած: Լեզուն այտուցված է, մեծացած, այտուցը անցնում է բկանցք, առաջացնելով հևոց և շնչահեղձություն: Ավշային հանգույցները մեծացած են, ցավոտ: Բուժումը – վիրաբուժական՝ թարախակույտի բացում, դրենավորում, հականեխիչներով լվացումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին