Այսպես է կոչվում լեզվի լորձաթաղանթի մեկուսացված բորբոքումը: Հիմնական պատճառը վնասված էպիթելի միջով կոկային վարակի ներթափանցումն է ավելի խորը շերտեր: Վնասվածքի պատչառ կարող են լինել կարիոզ ատամների սուր եզրերը, անօրակ մետաղական պրոթեզները, հիգիենայի բացակայությունը: Հիվանդությունը սկսվում է լեզվի ցավի առաջացումով, որը ուժեղանում է սնունդ ընդունելուց և խոսելուց: Լեզվի մակերեսը գերարյուն է, այտուցված, կողմնային մակերեսին նկատվում են ատամների հետքերը, մակերեսը պատվում է փառով: Լեզուն մեծանում է և կարծրանում: Հատկապես մեծանում են սնկանման պտկիկները, որոնք առանձնանում են փառով պատված մակերեսի վրա: Նկատվում է համաչափ գերթքարտադրություն:

Բուժումը – պատճառի վերացում, հականեխիչների գոլ լուծույթներով ողողումներ /օրեկան 6-8 անգամ – երիցուկ, կաղնու արմատ,հազարատերև/: