Լեյկոցիտային զանգվածի (որի մեծ մասը կազմում են գրանուլոցիտները) բուժական նպատակներով փոխներարկման հարցը մինչև օրս   համարվում է վիճելի: Կլինիցիստների մեծ մասը նպատակահարմար չի գտնում դրա կիրառումը թարախային-ինֆեկցիոն բարդությունների ժամանակ՝ արդյունավետ հակաբիոտիկների, սպեցիֆիկ իմունագլոբուլինների և գրանուլոցիտապոեզը դրդող պատրաստուկների (նեյպոգեն և այլն) առկայությամբ պայմանավորված: Լեյկոցիտային զանգվածը լայն կիրառում չի գտել  կլինիկական պրակտիկայում նաև մեծ չափաքանակներով գրանուլոցիտների ստացման դժվարությունների, գերզգայունացման վտանգի պատճառով: Փոխներարկումային բժշկության ոլորտում կիրառվում են դոնորական լիմֆոցիտների փոխներարկումները: