Երկարատև քուն, մահաքուն: Հիվանդագին քուն, որը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ, իսկ ծանր դեպքերում ուղեկցվում է գրեթե աննշան շնչառությամբ և համարյա չզգացվող անոթազարկով: Նկարագրվել են դեպքեր, որոնք տևել են մի քանի տարի և նույնիսկ երկու տասնամյակ: Այդ դեպքում հիվանդների արտաքին տեսքը գործնականորեն փոփոխության չի ենթարկվել, սակայն Լ. վիճակից դուրս գալուց հետո նրանք շատ արագ սկսել են թառամել: Որոշ դեպքերում ձգձգվող, ծանր Լ, մահի տեղ են ընդունում: Սակայն դա հաստատելու համար անհրաժեշտ է բժշկի եզրակացությունը։