Լեղու հյութազատման և արտամղման ուսումնասիրման մեթոդները
Կենդանիների լեղագոյացումե ու լեղամղումն ուսումնասիրվում է խրոնիկ փորձի մեթոդով, համապատասխանաբար լեղապարկի և ըեդհանուր լեղածորանի վրա դրված խուղակների օգնությամբ։
Լեղապարկի խուղակ ստանալու համար կենդանու լեղապարկի կտրվածքը անմիջապես կարում են մաշկի վերքին։ Լեղապարկի խուղակից լյարդային լեղին հոսում է անընդհատ, ինչպես այն գոյանում է լյարդի բջիջներում: Լեղու կորուստ չունենալու հաար լեղածորանը նախապես կապում են: Լեղածորանի խուղակ դնելու համար այդ ծորանի բացվածքը շրջապատող լորձաթաղանթի մի կտորի հետ կարւմ են մաշկի վերքին, իսկ 12-մատնյա աղիքի պատը` վերականգնում: սնունդն ընդունելիս լեղապարկի լեղին դուրս է բերվում արտաքին միջավայր: Մարդու լյարդի լեղագոյացման և լեղամղման ֆունկցիաների հետազոտությունը սովորաբար կատարվում է զոնդման և խոլոցիստոգրաֆիայի եղանակով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին