Հեպատոցիտները, անմիջական շփման մեջ գտնվելով արյան և հյուսվածքային հեղուկի հետ, այստեղից են փոխադրում ակտիվ և պասիվ մեխանիզմներով լեղու կազմության մեջ գտնվող որոշ նյութեր (ջուր, գլյուկոզ, կրեատինին, էլեկտրոլիտներ, վիտամիններ, հորմոններ և այլն), իսկ մյուս բաղադրիչները, օրինակ՝ լեղաթթուները, առաջանում են ակտիվ սեկրեցիայի մեխանիզմով: Լեղուղիներում և լեղապարկում ջուրը և մի շարք նյութեր ենթարկվում են հետներծծման, և լեղուն խառնվում է լորձ: Լեղին իրենից ներկայացնում է ոսկեգույն հեղուկ, այն համարյա իզոտոնիկ է արյան պլազմային: Նրա pH-ը տատանվում է 7,8-8,6-ի սահմաններում: Օրվա ընթացքում գոյանում է 0,5-1 լիտր լեղի, որի 97,5 %-ը կազմում է ջուրը, մնացած 2,5%֊ը չոր մնացորդը, որը պարունակում է օրգանական և անօրգանական մի շարք նյութեր:

Անօրգանական նյութերից լեղու բաղադրության մեջ մտնում են նատրիումի, կալիումի, մագնեզիումի, կալցիումի քլորային, ծծմբաթթվային և ֆոսֆորաթթվային աղեր, օրգանական նյութերից՝ լեղաթթուներ,լեղապիգմենտներ, խոլեստերին, ճարպաթթուներ, չեզոք ճարպեր, լեցիտին, միզանյութ, միզաթթու, A, B, C վիտամիններ,ամինաթթուներ և չնչին չափով թույլ ակտիվությամբ ֆերմենտներ (ամիլազ, ֆոսֆատազներ, պրոտեազներ): Լեղաթթուները (խոլային և խենոդեզօքսիխոլային) լյարդում առաջանում են խոլեսթերինից: Դրանք նախնական լեղաթթուներն են, որոնք լյարդում միանալով գլիցինի և տաուրինի հետ՝ արտադրվում են գլիկոլոխոլաթթվի նատրիումական և տաուրոխոլաթթվի կալիումական աղերի ձևով: Բարակ աղիքի ծայրամասային հատվածում առաջնային լեղաթթուների մոտ 20%-ը բակտերիալ ֆլորայի ազդեցության տակ վերափոխվում Է երկրորդային՝ դեզոքսիխոլային և լիտոխոլային թթուների: Աղիքներում լեղաթթուների 85-90 %-ը ներծծվում Է արյան մեջ և վերադառնում Է լյարդ,որտեղ նորից մասնակցում Է լեղու նոր բաժինների սինթեզին: Լեղաթթուների մնացած 10-15 %-ը օրգանիզմից հեռացվում Է չմարսված սննդի հետ, իսկ նրանց կորուստը վերականգնվում Է հեպատոցիտներում սինթեզի ճանապարհով:

Լեղապիգմենտներին են պատկանում բիլիռուբինն ու բիլիվերդինը, որոնք հանդիսանում են հեմոգլոբինի քայքայման արգասիքներ և լեղուն տալիս են բնորոշ գույն: Բիլիռուբինն ունի կարմրադեղնավուն գույն, իսկ բիլիվերդինը, որը բիլիռուբինի օքսիդացման արգասիքն Է՝ կանաչավուն: Մարդու լեղում գերակշռում Է բիլիռուբինը, որով պայմանավորվում Է նրա ոսկեդեղին գունավորումը: Հեպատոցիտներում բիլիռուբինը գլյուկուրոնաթթվի և չնչին քանակով նաև սուլֆատների հետ առաջացնում Է ջրալույծ համալիրներ: Լեղու պիգմենտներից ձևավորվում են մեզի և կղանքի պիգմենտներ' համապատասխանաբար ուրոբիլինը, ուրոխրոմը և ստերկոբիլինը:
Հեղուկ և թափանցիկ լյարդւսյին լեղին, անցնելով ծորանների միջով, ենթարկվում Է որոշակի փոփոխությունների՝ կապված ջրի ու հանքային աղերի ներծծման և լեղուղիների մուցինի ավելացման հետ: Լեղին առավել մեծ փոփոխությունների է ենթարկվում լեղապարկում, որտեղ այն, շնոհիվ ջրի ներծծման, խտանում է, դառնում մածուցիկ և մգանում մուցինի ավելացման պատճառով: Բիկարբոնատների ներծծման և լեղապարկի պատերի կողմից արտադրվող լեղաթթվային աղերի խառնվելու ուսւտճառով լեղու pH-ը 7,3-8,0-ից հասնում է 6,0-7,0:

Լեղին ակտիվ մասնակցություն ունի մարսողության պրոցեսում, որը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող լեղաթթուներով և նրանց աղերով: Այն՝

1. Ստեղծում է հիմնային միջավայր, որտեղ չեզոքանում է HCl և դրանով ապաակտիվացվում է պեպսինի գործունեությունը: Հիմնային pH-ը միաժամանակ պայմաններ է ստեղծում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվության համար և մասնակցում ստամոքսաելքի սեղմանի գործունեության կարգավորմանը:
2. Ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները, գլխավորապես լիպազը:
3. էմուլսացնում է ճարպերը՝ մեծացնելով ֆերմենտների հետ նրանց հպման մակերեսը: Ճարպերի էմուլսացումը հնարավորություն է ստեղծում նաև առանց նախնական հիդրոլիզի նրանց ոչ մեծ քանակի ներծծմանը, քանի որ օժանդակում է նրբադիսպերսային մասնիկների' խիլոմիկրոնների առաջացմանը:
4. Բարակ աղիքում լեղաթթուները, միանալով ջրում չլուծվող ճարպսաթթուների, խոլեստերինի, ճարպալույծ վիտամինների, կալցիումի աղերի հնտ առաջացնում են լուծելի համալիրներ, որոնք հեշտությամբ ներծծվում են:
5. Խթանում Է բարակ աղիքների շարժական և հյութազատական գործունեությունը:
6. Օժտված լինելով մանրէասպան հատկությամբ՝ աղիքներում արգելակում է նեխման պրոցեսները:
7.Լեղագոյացման և լեղամղման կարգավորիչ է, քանի որ լեղու բաղադրամասերը, անցնելով աղիքներ, մասամբ ներծծվում են արյան մեջ և հասնելով լյարդ`խթանում լեղագոյացումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին