Լեղարտադրության կարգավորումՄարսողությունից դուրս մարդու լեղապարկը գտնվում է ֆիզիոլոգիական հանգստի վիճակում և միայն երբեմն են ի հայտ գալիս միայնակ և թույլ կծկումներ: Լեղամղումը դեպի 12-մատնյա աղիք սկսվում է սննդի ընդունման ժամանակ և տեղի է ունենում շնորհիվ լեղապարկի պատերի և Օդդիի սեղմանի համագործակցված գործունեության: Մարսողությունից դուրս լեղածորանի սեղմանը փակ է, և լեղին կուտակվում է լեղապարկում: Մարսողության ժամանակ լեղապարկը կծկվում է, Օդդիի սեղմանը թուլանում է, և լեղին մուտք է գործում 12-մատնյա աղիք: Այդ պրոցեսը կարգավորվում է նյարդահումորալ մեխանիզմով: Լեղամղման վրա ռեֆլեքսային ազդեցություններն իրականացվում են պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների միջոցով, որոնք սկիզբ են առնում տարբեր ռեֆլեքսածին դաշտերից (տեսողական, լսողական, հոտառական, համի, ստամոքսի ու 12-մատնյա աղիքի ընկալիչներից): Նշած կենտրոնական ռեֆլեքսների շարժիչ ուղին թափառող նյարդի շարժիչ թելերն են:

Սիմպաթիկ նյարդաթելերով լեղապարկը ստանում է լեղամղումն արգելակող ազդակներ: Լեղամղման գաղտնի շրջանը երևում է 7-10 րուպե,որից հետո 12-մատնյա աղիք է անցնում սկցբում պարկային, ապա՝ լյարդային լեղին: Լեղագոյացման և լեղամղման գաղտնի շրջանների տևողությունը, ինչպես նաև արտադրված լեղու քանակը կախված են ընդունված սննդի տեսակից: Լեղարտադրության բնական ուժեղ խթանիչներ են հանդիսանում ձվի դեղնուցը, միսը, կաթն ու ճարպերը: Լեղամղման համար առավել նշանակություն ունեն հումորալ մեխանիզմները: Դա ապացուցվել Է արյան խաչաձև շրջանառությամբ միացփսծ ե քաղցած վիճակում գտնվող երկու շների վրա, երբ շներից մեկի 12-մատնյա աղիք Է ներարկվում սննդանյութերի մարսման արգասիքներ, ապա առատ լեղարտադրություն Է դիտվում երկու շների մոտ: Օրպես լեղու արտադրության հումորալ խթանիչ մեծ դեր Է կատարում խոլեցիստոկինին-պանկրեոզիմին հորմոնը, որն առաջացնում Է լեղապարկի կծկումներ: Թույլ կծկումներ են առաջանում նաև գաստրինի և սեկրետինի ազդեցությամբ: Լեղագոյացման և լեղամղման հումորալ խթանիչների թվին Է պատկանում ինքը՝ լեղին: Ինչքան շատ լեղաթթուներ են անցնում բարակ աղիքներից դռներակային արյան մեջ, այնքան շատ են նրանք արտահանվում լեղու հետ: Լեղարտադրության վրա արգելակող ազդեցություն են թողնում գլյուկագոնը, կալցիտոնինը, հակախոլեցիստոկինինը,ԱԱՊ-ը և ՊՊ-ն:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին