Սնամեջ օրգան, պահեստարան` լեղու ժամանակավոր կուտակման համար: Լ-ի մկանային պատերի պարբերաբար կծկումների հետևանքով լեղին լեղածորանով մտնում է միջին աղիք: Մարդու Լ. բարակապատ տանձանման պարկ է, 10-14 սմ երկարությամբ, 3,5-4 սմ լայնությամբ, 30-70 խորանարդ սմ ծավալով: