Լարվածության լիցքաթափում (Abfuhr) - Ֆրոյդի պատկերացմամբ, հոգեկան ապարատի ներսում արտաքին և ներքին գրգիռների շնորհիվ առաջացող լարվածությունը պետք է ազատվի և դրանով վերականգնի որոշակի հոգեկան հավասարակշռություն։ Դրանից լիցքաթափվելու միջոց կարող է լինել լացը, ծիծաղը, շարժումները («ազատություն տալ ցասմանը») և այլն։ Սակայն այդ միջոցների պաշարը բավականին աղքատիկ է։ Բացի այդ, դրանցից ոչ բոլորն են ընդունելի սոցիալական առումով։ Այդ պատճառով լարվածությունը կարող է արտահայտվել այնպիսի ձևերով, ինչպես երազատեսությունը կամ անգամ նևրոտիկ ախտանիշը, օրինակ՝ վախի տեսքով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին