Կմախքային մկանի լարվածություև (տոնուս) է կոչվում մկանի ընդունակությունը նյութերի և էներգիայի աննշան ծախսով երկարատև և կայուն պահպանելու չափավոր կծկման վիճակը։ Այս երկու առանձնահատկություններով էլ լարվածությունը տարբերվում է պրկանքից, որը մկանի կարճատև կծկումն է նյութերի և էներգիայի տասնա– և հարյուրապատիկ ավելի ծախսով։ Նյութերի ծախսի մեծ տնտեսումն էլ ապահովում է լարվածության երկարատևությունը և մկանի աննշան հոգնելիությունը։ Կմախքային մկանների լարվածությունը մարդու և կենդանիների օրգանիզմին նպաստում է հաղթահարելու երկրի ձգողականությունը, պահպանելու կեցվածքը։ Կմախքային մկանների լարվածությունն իրականանում է ԿՆՀ-ից հաղորդվող ոչ հաճախակի ազդակներով (մի քանի ազդակ/վրկ)։ Դրա հետևանքով մկանաբջիջների առանձին խմբերում հավասարաչափ զարգանում է շատ թույլ ատամնաձև պրկանք, որը դրսևորվում է մկանի ընդհանուր լարումային կծկումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին