Լանգերհանսյան կղզյակներ: (Պ. Լանգերհանսի անունով): Ողնաշարավորների (բացառությամբ՝ կլորաբերանների) ենթաստամոքսային գեղձի էնդոկրին հատվածը կազմող բջիջների խումբ: Լ. կ. չափերր հասնում են 50-500 մկմ-ի։ Մեկ մգ հյուսվածքին ընկնում է մոտ 10-20 Լ. կ., որոնք չեն հաղորդակցվում գեղձի արտատար ծորանների հետ։ Լ. կ. կազմված են բջիջների մի քանի տեսակներից։ α-բջիջներում առաջանում է գլյուկագոն հորմոնը, β-բջիջներում՝ ինսուլինը, ε-բջիջներում, հավանաբար, սինթեզվում են սոմատոտրոպին, սեկրետին և այլն։ Լ. կ. սինթեզվում են նաև այլ պեպլոիդային հորմոններ, որոնց կենսաբանական ֆունկցիան հաստատված չէ։