Լագօֆթալմ (նապաստակի աչք) կոչվում է այն վիճակը, երբ հիվանդը ի վիճակի չէ փակել աչքը: Կոպերը փակվում են աչքի շրջանաձև մկանի օգնությամբ, որը ներվավորվում է գանգուղեղային յոթերորդ (դիմային) ներվի միջոցով: Լագօֆթալմի առաջացման պատճառը դիմային ներվի ախտահարումն է: Կոպերի պաշտպանիչ ֆունկցիայի բացակայության պայմաններում զարգանում է կերատոպաթիա, որը կարող է պատճառ հանդիսանալ տեսողության կորստի:

Դիմային ներվի պարիեզի հետևանքով խանգարվում է նաև թարթման ռեֆլեքսը: Ուստ շատ կարևոր է հիվանդին վաղ օգնության կազմակերպումը: Քանի որ վեց ամսվա ընթացքում հնարավոր է դիմային ներվի վերականգնում, ապա հիվանդին սկզբնական շրջանում նշանակվում է արհեստական արցունքի կաթիլներ: Ծեր հիավանդների մոտ կատարվում է կոպերի ժամանակավոր տարզոռաֆիա: Եթե վեց ամսվա ընթացքում ներվի վերականգնում չի լինում, ապա հիվանդը ենթարկվում է պլաստիկ վիրահատության վերին կոպի հաստության մեջ ոսկյա ծանրոցի իմպլանտացիայի միջոցով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին