Կուսաթաղանթ (hymen). Լորձաթաղանթի տարբեր ձևերի կրկնաթաղանթ է, կարող է լինել օղակաձև, կիսալուսնաձև, ցանցաձև, ատամնավոր, խողովակաձև, ծոփքավոր, աստղաձև։ Կուսւսթաղանթը կարևոր կենսաբանական պատնեշ է արտաքին և ներքին սեռական օրգանների միջև։ Այն ներքին սեռական օրգանները պահպանում է օտարածին մանրէների թափանցումից։ Առաջին սեռական հարաբերության ժամանակ այն պատռվում է՝ փոխվելով կուսաթաղանթային ծվենների (լաթերի) (carunculae hymenales): Դրանց նշանակալի քայքայում տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ, որից հետո մնում են միտենու ծվեններ (carunculae myrtiformes):