Կաուպերիտը trigonum urogenitale-ում տեղակայված կոճղեզամիզուկային գեղձերի (glanduiae bulbourethrale Cowperi) բորբոքումն է: Սուր բորբոքման կամ, առավել ևս, գեղձի թարախակույտի (կարող է բացվել միզուկի, կամ ավելի հազվադեպ ուղիղ աղու մեջ) դեպքում շեքի շրջանում բաբախող բնույթի ցավեր են առաջանում (հատկապես դեֆեկացիայի, պարզապես տարբեր շարժումների ժամանակ ևն): Բնորոշ է պոլիուրիան կամ միզարձակության դժվարացումը, անգամ սուր խափանումը (սեղմանի ռեֆլեկտոր սպազմ): Խրոնիկ դեպքերում լինում է արտադրություն, մորմոքիչ ցավեր, շեքի շրջանում ծանրության զգացողություն, որն ուժեղանում է նստելիս: Կենտրոնական կարի 2 կողմում շոշափվում են մեծացած, ամուր և ցավոտ կաուպերյան գեղձերը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին