ԿՆՀ-ից բնականոն գրգիռների բացակայության պայմաններում մկանի կայուն կծկումը և խիստ դանդաղ թուլացումը միասին կոչվում է կծկանք (կոնտրակտուրա)։ Կծկանքը լինում է դարձելի և անդարձելի, իսկ հիվանդությունների դեպքում՝ ի ծնե և ձեռք բերովի։ Ի ծնե կծկանքը, շարժման կտրուկ սահմանափակումները պայմանավորված են մկանների ե հոդերի թերզարգացումով։ Ռեֆլեքսայիե բնույթի ձեռքբերովի կծկանքներն առաջանում են նյարդային համակարգի կամ ծայրամասային նյարդերի ախտահարումից։ Մասնագիտական կծկանքները պայմանավորված են մկանների բազմահաճախ երկարատև կծկումներով, որոնք բնորոշ են տվյալ մասնագիտությանը։

Հոգնածության դեպքում կծկանքն արտահայտվում է կծկման և հատկապես թուլացման շրջանի տևողության զգալի մեծացմամբ։ Դա պայմանավորված է մկաններում նյութափոխանակության փոփոխությամբ, մասնավորապես ԱԵՖ-ի ժամանակավոր սպառմամբ, որի հետևանքով Са2+ իոնները մնում եե միջբջջային տարածությունում։ Կծկանք կարելի է առաջացնել նաև մկանները մի շարք թույներով թունավորելիս, ջերմաստիճանի բարձրացումով, որը հանգեցնում է մկանների սպիտակուցների անվերադարձ փոփոխությունների։ Մահից 3-4 ժամ հետո վրա է հասնում մկանների փայտացում որպես սպիտակուցների անվերադարձ փոփոխության հետևանք։ Մկանային ակնթարթային անվերադարձ փայտացում կարող է վրա հասնել նաև մեծ քանակությամբ ադրենալինի արտազատման ժամանակ։ Այն կարող է նպաստել մկաններում նյութափոխանակության նյարդային կարգավորման խանգարմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին