Կծիկային ֆիլտրացիայի արագությունը (ԿՖԱ)  արտացոլում է պլազմայի ուլտրաֆիլտրատի (այսինքն` առաջնային մեզի) քանակը, որն առաջանում է արյունից` որոշակի ժամանակամիջոցում (նորմայում ԿՖԱ-ն կազմում է 115-125 մլ/ր): Երիկամների հիվանդությունների դեպքում մեծամասամբ ԿՖԱ-ի որոշումը հանդիսանում է երիկամների ֆունկցիաների ճշգրիտ գումարային ցուցանիշ: Երիկամների ֆունկցիաների գնահատման ավելի նուրբ մեթոդները հիմնված են քլիրենսի սկզբունքի կիրառման վրա: Քլիրենսը (մաքրում, դեպուրացիա) պայմանական հասկացություն է, որը բնութագրվում է արյան մաքրման արագությամբ և որոշվում է պլազմայի ծավալով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին