Կրիպտոմնեզիա հիշողության պարամնեստիկ խանգարում է: Այն բնութագրվում է նրանով, որ հիվանդի մոտ վերանում է սահմանը իրականում տեղ գտած իրադարձությունների և երբևէ լսած, տեսած, կարդացած իրադարձությունների, փաստերի, դեպքերի միջև։ Պատկերավոր ասած, սրանք «հիշողության գրագողություններ են»։ Կրիպտոմնեզիաները բաժանվում են հետևյալ տարբերակների՝ ասոցիացված հիշողություններ (հիվանդագին յուրացում), կեղծ ասոցիացված հիշողություններ (օտարացած հիշողություն): Կրիպտոմնեզիաները, հիմնականում, ձևավորվում են օրգանական ախտահարումների ժամանակ, դիտվում են պարանոիդ համախտանիշի կառուցվածքում։ Պարամնեզիաները վկայում են հիշողության և ընկալման պրոցեսների միասնության մասին։ Կրիպտոմնեզիաները, հիմնականում, ձևավորվում են օրգանական ախտահարումների ժամանակ, դիտվում են պարանոիդ համախտանիշի կառուցվածքում։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին